Տարածաշրջանային

Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել զորավարժությունների շրջանակում

1 րոպեի ընթերցում

Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել զորավարժությունների շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմա-տիեզերական ուժերը զորավարժությունների շրջանակում բալիստիկ հրթիռներով թիրախներ են խոցել Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է «Թասնիմ» լրատվական գործակալությունը:

«Շաբաթ օրը առավոտյան, ռազմախաղի եզրափակիչ փուլի շրջանակներում, արձակվել են տարբեր տեսակի հեռահար բալիստիկ հրթիռներ, որպեսզի խոցեն պայմանական հակառակորդի ռազմանավերը, որոնք գտնվում են 1800 կմ հեռավորության վրա»,- ասված է հաղորդագրությունում:

«Մեծ մարգարե 15» անվանումը կրող զորավարժություններն ամենամյա են, որոնք իրենց մեջ ներառում են նաև հրթիռներով և ԱԹՍ-ներով տարբեր օպերացիաներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում