Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում
1 րոպեի ընթերցում

Օմանի ծոցի ափին գտնվող Իրանի Հորմոզգան նահանգի Ջասկ քաղաքի մոտակայքում՝ ծովում, սեպտեմբերի 9-ին տեղի է ունեցել պայթյուն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է իրանական Fars լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ պայթյունը հնչել է Երևանի ժամանակով մոտավորապես 19:50-ին՝ Ջասկ քաղաքի հարավային մասում՝ ծովի կողմից։
Պայթյունի պատճառի և դրա ճշգրիտ վայրի վերաբերյալ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։
Կարդացեք հոդվածը` Русский