Իրան

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

1 րոպեի ընթերցում

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն սեպտեմբերի 9-ին Սիրիայում, անվտանգության գոտում, գտնվող Հերմոն լեռան տարածք այցելության ժամանակ հայտարարել է, որ Իրանը շուտով պարտություն կկրի տարածաշրջանային դիմակայությունում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է I24 հեռուստաալիքը։

«Մենք շատ մոտ ենք դրան։ Մենք հանձնառու ենք այս խնդրի լուծմանը և կանենք դա»,- հայտարարել է Նեթանյահուն։ 

Նա մանրամասնել է, որ վերջին մարտական ​​գործողությունների ընթացքում Իսրայելն ամրապնդվել է Հերմոն լեռից մինչև Յարմուկ գետն ընկած տարածքում և արևմուտք՝ մինչև Միջերկրական ծովի ափ։

Լրատվամիջոցը սակայն չի հայտնել, թե որքան երկար են իսրայելական ուժերը մնալու Սիրիայում և ինչ նոր ռազմական գործողություններ կարող է ձեռնարկել Իսրայելը։

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում