Միջազգային

ԱՄԷ-ն հայտարարել է միջազգային ռազմական ցուցահանդեսների նախապատրաստական աշխատանքի ավարտի մասին

3 րոպեի ընթերցում

ԱՄԷ-ն հայտարարել է միջազգային ռազմական ցուցահանդեսների նախապատրաստական աշխատանքի ավարտի մասին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄԷ նախագահ Շեյխ Խալիֆա բն Զայեդ ալ Նահյանի հովանու ներքո անցկացվող IDEX 2021 ռազմարդյունաբերական միջազգային ցուցահանդեսի և NAVDEX 2021 ռազմածովային պաշտպանության ցուցահանդեսի բարձրագույն կազմկոմիտեն, ինչպես նաև Պաշտպանության միջազգային համաժողովը հայտարարել են երկու ցուցահանդեսների նախապատրաստական աշխատանքների ավարտի մասին, որոնք անցկացվելու են փետրվարի 21-25-ն ընկած ժամանակահատվածում Աբու Դաբիի ցուցահանդեսների ազգային կենտրոնում, իսկ Միջազգային պաշտպանության համաժողովը տեղի կունենա փետրվարի 20-ին «ADNOC» բիզնես կենտրոնում: IDEX 2021-ը և NAVDEX 2021-ը, ինչպես նաև Պաշտպանության միջազգային համաժողովը կազմակերպվում են Աբու Դաբիի «ADNEC» ցուցահանդեսների ազգային ընկերության կողմից` համագործակցելով ԱՄԷ Պաշտպանության նախարարության և զինված ուժերի գլխավոր հրամանատարության հետ:

Միջոցառումների ընթացքում կներկայացվեն պաշտպանական արդյունաբերության վերջին տեխնոլոգիաները և նորարարությունները, հնարավորություն կստեղծվեն նոր կապեր հաստատել միջազգային խոշոր ընկերությունների միջև: Կոմիտեն հաստատել է, որ ինչպես ցուցահանդեսները, այնպես էլ դրան ուղեկցող համաժողովը գործելու են ըստ ժամանակացույցի, առանց ընդհատումների: Կոմիտեն նպատակ ունի COVID-19- ից հետո տնտեսության վերականգնման փուլում անցկացնել բացառիկ միջոցառում և ամրապնդել Աբու Դաբիի առաջատար դիրքը` որպես բիզնես տուրիզմի ոլորտի տարածաշրջանային մայրաքաղաք:

Կոմիտեն նաև հաստատել է, որ ԱՄԷ-ն լիովին պատրաստ է աշխարհի տարբեր կողմերից մասնակիցներին ընդունել Աբու Դաբիում` հավելելով, որ, համագործակցելով ADNEC- ի և բոլոր պատկան մարմինների հետ, մշակվել են կանխարգելիչ միջոցառումներ այցելուների և մասնակիցների առողջությունը, բարեկեցությունն ու անվտանգությունն ապահովելու համար:

Ներկայումս կոմիտեն ավարտում է ցուցահանդեսի ընթացքում մի շարք նոր ռազմածովային նավեր գործարկելու ծրագրերը: Պաշտպանության միջազգային համաժողովի կազմկոմիտեն հայտարարել է, որ ավարտել է IDEX և NAVDEX համաժողովների բանախոսների և մասնակիցների վերջնական ցուցակը: Համաժողովն առաջին անգամ կանցկացվի որպես հիբրիդային միջոցառում, որը ADNOC բիզնես կենտրոնում կհամախմբի աշխարհի տարբեր երկրների փորձագետների և մասնագետների նաև առցանց մասնակցությամբ՝ քննարկելու արհեստական բանականության և առաջատար տեխնոլոգիաների զարգացման վերաբերյալ հարցեր:

Առաջիկա միջազգային պաշտպանական համաժողովի համար ADNOC-ն իրականացրել է անվտանգության խիստ կանխարգելիչ միջոցառումների լայն շրջանակ` ապահովելու այցելուների և մասնակիցների անվտանգությունը` համաձայն առողջության և անվտանգության բարձրագույն համաշխարհային ստանդարտների: Բոլոր մասնակիցներից և այցելուներից պահանջվում է անցնել COVID-19 ՊՇՌ (PCR պոլիմերային շղթայական ռեակցիա) հետազոտություն: Բացի այդ, բոլոր հաստատություններում պահպանվելու է սոցիալական հեռավորություն և տրամադրվելու է անհատական պաշտպանիչ միջոցներ:

Վենեսուելայում  նախագահական ընտրություններ են ընթանում

Միջազգային

Վենեսուելայում  նախագահական ընտրություններ են ընթանում

Գոլանի բարձունքներում իսրայելական բնակավայրի հրթիռակոծման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի

Միջազգային

Գոլանի բարձունքներում իսրայելական բնակավայրի հրթիռակոծման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի

Իսրայելը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի՝ Լիբանանի խորքում գտնվող օբյեկտներին

Միջազգային

Իսրայելը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի՝ Լիբանանի խորքում գտնվող օբյեկտներին

ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի պաշտպանության նախարարները համագործակցության են հուշագիր ստորագրել

Միջազգային

ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի պաշտպանության նախարարները համագործակցության են հուշագիր ստորագրել

ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը կոռուպցիայի գործով կալանավորվել է

Միջազգային

ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը կոռուպցիայի գործով կալանավորվել է

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

Քաղաքականություն

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

2024 թվականի ամառային զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգվել է մինչև օգոստոսի 15-ը ներառյալ

Ռազմական

2024 թվականի ամառային զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգվել է մինչև օգոստոսի 15-ը ներառյալ

ՊՆ-ն հերքում է Իրանի հետ 500 միլիոն դոլարի սպառազինության ձեռքբերման պայմանագիր ստորագրելու լուրը

Իրան

ՊՆ-ն հերքում է Իրանի հետ 500 միլիոն դոլարի սպառազինության ձեռքբերման պայմանագիր ստորագրելու լուրը

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն անդրադարձել է հայ-հնդկական ռազմատեխնիկական համագործակցությանը

Քաղաքականություն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն անդրադարձել է հայ-հնդկական ռազմատեխնիկական համագործակցությանը

Հայաստանը դարձել է հնդկական զենքի ամենախոշոր գնորդը

Ռազմական

Հայաստանը դարձել է հնդկական զենքի ամենախոշոր գնորդը

Վաշինգտոնը մտադիր է աջակցել Երևանին անվտանգության ոլորտի կառավարման բարելավման հարցում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Միացյալ Նահանգներ

Վաշինգտոնը մտադիր է աջակցել Երևանին անվտանգության ոլորտի կառավարման բարելավման հարցում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում