Տարածաշրջանային

Իրանի ՊՆ-ն հայտարարել է Ֆախրիզադեի սպանության մեջ Իսրայելի գործուն մասնակցության ապացույցների մասին

2 րոպեի ընթերցում

Իրանի ՊՆ-ն հայտարարել է Ֆախրիզադեի սպանության մեջ Իսրայելի գործուն մասնակցության ապացույցների մասին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի պաշտպանության նախարար Ամիր Հաթամին հայտնել է, որ առկա են երկրի միջուկային ծրագրի գլխավոր մասնագետ Մոհսեն Ֆախրիզադեի սպանության մեջ Իսրայելի գործուն մասնակցության ապացույցներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Iran Press-ը:

Հաթամին նամակներ է հղել ավելի քան 60 երկրի Պաշտպանության նախարարներին, որում կոչ է արել հրաժարվել պետական ահաբեկչության դեմ պայքարում երկակի ստանդարտներից ու դատապարտել այդ անմարդկային հանցանքը:

«Կան լուրջ ապացույցներ այս սպանության մեջ իսրայելական ռեժիմի գործուն մասնակցության վերաբերյալ»,- նշել է պաշտպանության նախարարը, հավելելով, որ իրենց իրավունք են վերապահում արձագանքել այդ գործողությանը:

Նոյեմբերի 27-ին Իրանում մահափորձի հետևանքով սպանվել է երկրի պաշտպանության նախարարությանը առընթեր Հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության ղեկավար, միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեն: Մոհսեն Ֆախրիզադեն հինգ իրանցիներից մեկն էր, ով ընդգրկվել էր աշխարհի 500 ամենաազդեցիկ մարդկանց ցանկում ամերիկյան «Foreign Policy»-ի պարբերականի վարկածով: Նոյեմբերի 28-ին Իրանի նախագահ Հասան Ռոհանին դատապարտել էր Ֆախրիզադեի սպանությունը և դրանում մեղադրել«սիոնիստական ռեժիմին»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում