Ryanair-ը Երևանը ներառել է 2021թ. զբոսաշրջային թեժ ուղղությունների շարքում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իռլանդական Ryanair ավիաընկերությունը Երևանը ներառել է 2021թ. զբոսաշրջային թեժ ուղղությունների շարքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ավիաընկերության կայքում առանձնացված ցանկում ընդգրկված է 21 քաղաք:

Ryanair-ը նշում է, որ 2020թ. ընթացքում կորոնավիրուսի համավարակը խոչընդոտ հանդիսացավ բազմաթիվ ճանապարհորդությունների համար, սակայն դրանք կարելի է իրականացնել 2021 թվականին:

«Արևելյան Եվրոպայի և Ասիայի սահմանին գտնվող Հայաստանն աճող զբոսաշրջային թեժ կետ է, որտեղ յուրաքանչյուրը կգտնի իրեն անհրաժեշտը՝ պատմական տեսարժան վայրեր, հետաքրքիր մշակույթ, էքստրեմալ սպորտաձևեր, հայկական համեղ խոհանոց: Նրա մայրաքաղաք Երևանը անվանվում է նաև «Վարդագույն քաղաք», քանի որ շենքերը կառուցված են վարդագույն քարով: Եթե դուք ցանկանում եք ընդլայնել ձեր ճանապարհորդությունների աշխարհագրությունը, ապա այն կարող է լինել 2021թ. ձեզ անհրաժեշտ ուղղությունը»,- ասված է հրապարակման մեջ:

Ցանկում ավիաընկերությունը ներառել է նաև Վերոնան, Վալենսիան, Թբիլիսին, Մարսելը, Կիևը և մի շարք այլ քաղաքներ:

Հայերեն العربية Русский

Թուրքիայի խորհրդարանն ընդունել է ՔԲԿ-ի զինաթափման վերաբերյալ օրինագիծը

Վիլեն Գաբրիելյանն ընդդիմադիր խմբակցություններին առաջարկել է ազատ թողնել իր թեկնածության քվեարկությունը

Թրամփը հրամանագիր է ստորագրել ԱՄՆ-ում մանկական պատվաստումների քանակը նվազեցնելու մասին

Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում օգոստոսի 12-13-ին

Պրոբացիայի ծառայության մարզային մարմնի նախկին ծառայողը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ

Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին

Կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունում ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 1.1 մլրդ դրամի չվճարված հարկային պարտավորություններ

ԱԺ-ն քննարկում է Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում

2026 թ. հուլիսն ամենաշոգ ամիսն է դարձել ԱՄՆ-ում դիտարկումների ողջ պատմության ընթացքում

Քասախ համայնքի նախկին ղեկավար Արա Մկրտչյանը կալանավորվել է