Միջազգային

Դմիտրի Պեսկովը համարում է, որ Արևմուտքից չպետք է նեղանալ

1 րոպեի ընթերցում

Դմիտրի Պեսկովը համարում է, որ Արևմուտքից չպետք է նեղանալ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի կարծիքով Ռուսաստանը նախ և առաջ պետք է առաջնորդվի սեփական շահերով: Նրա խոսքով՝ պետք չէ կենտրոնանալ Արևմուտքի վրա, բայց նաև պետք չէ նեղանալ Արևմուտքից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին Պեսկովն ասել է «Սոլովյով Լայվ» հաղորդմանը:

«Պետք է միշտ բաց լինել: Այդպես է վարվում Պուտինը: Նա բոլորին ասում է, որ մենք հետաքրքրված ենք երկխոսությամբ, համագործակցությամբ համատեղ խոշոր ծրագրեր իրականացնելու համար»,-հավելել է Պեսկովը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում