Արմեն Սարգսյանին Ամանորի և Սուրբ Ծննդի տոների առթիվ շնորհավորել է ՌԴ վարչապետը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Ամանորի և Սուրբ Ծննդի տոների առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«2020 թվականին ռուս-հայկական հարաբերությունները, որոնք հիմնված են բարեկամության և ռազմավարական գործընկերության սկզբունքների վրա, հետևողականորեն զարգացել են: Ակտիվ աշխատանքներ են կատարվել՝ մեծացնելու փոխգործակցությունը առևտրատնտեսական, ներդրումային, էներգետիկ, տրանսպորտային և մշակութային-հումանիտար ոլորտներում:

Համոզված եմ, որ մեր համատեղ ջանքերը 2021 թվականին կնպաստեն տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ամրապնդմանը, համատեղ խոշոր նախագծերի մեկնարկին, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրացիոն փոխգործակցության խորացմանը: Մտադիր ենք ակտիվորեն համագործակցել Լեռնային Ղարաբաղի հետճգնաժամային վերականգնման հարցերում»,- մասնավորապես ասվում է Միխայիլ Միշուստինի շնորհավորական ուղերձում:

Ռուսաստանի վարչապետը Հայաստանի նախագահին մաղթել է առողջություն, երջանկություն և բարեկեցություն, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում:

Հայերեն English Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ