1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մալիում տեղի ունեցած ռազմական գործողության ընթացքում զոհվել է ֆրանսիական զինուժի հայ զինծառայող Դորիան Իսախանյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս առնչությամբ ցավակցական գրառում է կատարել Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը:
«Իմ հարգանքի տուրքը և ցավակցություններս զոհված Դորիան Իսախանյանի, Թաների Մաուրիի և Քվենտին Պաուշեի ընտանիքներին»,- գրել է Տոլմաջյանը:
Ֆրանսիայի զինուժի երեք զինծառայողները զոհվել են դեկտեմբերի 29-ին, Մալիում ահաբեկիչների դեմ իրականացվող ռազմական գործողության ժամանակ, երբ նրանց տեղափոխող զրահամեքենան պայթել է ինքնաշեն պայթուցիկ սարքի վրա:
Profonde tristesse à l'annonce des décès du BCH Tanerii MAURI, du 1CL Dorian ISSAKHANIAN et du 1CL Quentin PAUCHET, engagés dans l’opération #Barkhane et morts au combat. Pensées émues de toute l’@armeedeterre pour leur famille, leurs proches et leurs camarades du #1RCH. pic.twitter.com/nA7kxCoOZq
— Chef d'état-major de l'armée de Terre (@CEMAT_FR) December 28, 2020