Մշակույթ

Ավարտվել է Ակնաշենի ուսումնասիրությունների առաջին մեծ փուլը. հայտնաբերվել է նեոլիթի հուշարձան 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ֆրանսիական արշավախումբը, որը գրեթե 15 տարի պեղումներ է իրականացնում Ակնաշենում, այնտեղ նոր քարի դարի հուշարձան է հայտնաբերել:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:

«Հուշարձանը պատկանում է այն շրջանին, երբ մարդն առաջին անգամ սկսում է բնակատեղիներ կառուցել, ապրել, երբ ձևավորվում է երկրագործությունը և այլն: 2020-ին ամփոփվեցին պեղումների արդյունքները և ավարտվեց ուսումնասիրությունների առաջին մեծ փուլը: Մենք լայնածավալ գիրք ենք հրատարակելու, որը լույս է տեսնելու արտասահմանում: Միջազգային մի մեծ թիմ է աշխատելու գրքի վրա»,-տեղեկացրեց Ավետիսյանը:

Նա ընդգծեց՝ կատարված աշխատանքի արդյունքները խիստ տպավորիչ են և կարևոր են ինչպես Հայկական լեռնաշխարհում, այնպես էլ ամբողջ տարածաշրջանում նեոլիթյան հեղափոխության ընթացքը մեկնաբանելու, փաստագրելու, ներկայացնելու համար:

ՀՀ Արմավիրի մարզի Ակնաշենի նեոլիթ-էնեոլիթյան բնակատեղիումաշխատանքները սկսվել են 2004 թվականից: Այն Կովկասի ամենալայն ուսումնասիրված հուշարձանն է, գտնվում է Քասախ գետի ստորին հատվածում` Վերին Խաթունարխ վայրում: Պեղումներն իրականացվում են հայ-ֆրանսիական համագործակցության սահմաններում, կան մի քանի հրատարակություններ համալիր ուսումնասիրությունների մասին:

Անժելա Համբարձումյան

Հայերեն

Դիլիջան համայնքին է վերադարձվել մանկապարտեզի շուրջ 86 միլիոն դրամ արժեքով մասնաշենքը

«Սևան» ազգային պարկ»-ի հատուկ պահպանվող տարածքի վարձակալներից մեկը 3.2 մլն դրամի վնաս է պատճառել շրջակա միջավայրին. ԲԸՏՄ

Ապրիլի 26-ի միջոցառումների անոնս

Դիմորդը պետք է ունենա ԳԹԿ անձնական համար և կայքում լրացնի ընդունելության դիմում-հայտ. ԿԳՄՍՆ

Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի օրվա առիթով մատուցվել է պատարագ

Ռուսաստանից Իրան գազի մատակարարումներն Ադրբեջանի տարածքով կսկսվեն 2025 թվականին

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կցուցադրվի «Թաքցրած քարտեզ» ֆիլմը

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է

Կայացել է միգրացիայի կառավարման համակարգի ամրապնդմանն ուղղված ծրագրի ամփոփիչ համաժողովը

Արայիկ Հարությունյանը պարգևատրել է Եվրոպայի առաջնության մեդալակիր ծանրորդներին, մարզիչներին ու բուժանձնակազմին