Fastex-ը «Զատիկ» ֆեսթի տեխնիկական աջակիցն է
1 րոպեի ընթերցում

«Մոսկվա» կինոթատրոնի մոտ գտնվող Շառլ Ազնավուրի հրապարակում ապրիլի 20-ին տեղի է ունեցել «Զատիկ» ֆեսթը։ Միջոցառման կազմակերպչական աշխատանքներն ստանձնել էր Fastex-ը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Fastex-ից, Զատկի տոնի առիթով Հայաստանի 50 հայտնի և տաղանդավոր նկարիչներ նկարազարդումներ են արել հրապարակում տեղադրված հավկիթների վրա, որոնք վերջում ստացել են տոնական օդապարիկների տեսք։
Արվեստի այս հետաքրքիր նախաձեռնությունն ուղեկցվել է նաև սիրված երաժշտական բենդերի կատարումներով։ Տոնական տրամադրությունն ապահովել են The Kindergarden, Vanakan, ինչպես նաև Miqayel Voskanyan & Friends բենդերը։
Fastex-ը և ftNFT-ն միջոցառմանը ներկայացրել են իրենց նորարարական լուծումները, թվային և ֆիզիկական արվեստի համադրությամբ ստեղծված ftNFT հարթակը։
Միջոցառման ընթացքում այցելուները հնարավորություն են ունեցել մասնակցել Զատկի հավկիթներով մրցույթին։
Fastex-ի աջակցությունը «Զատիկ» ֆեսթին ևս մեկ անգամ ընդգծում է ընկերության պատրաստակամությունը՝ նպաստելու մշակութային և համայնքային նախաձեռնությունների անցկացմանը և վերահաստատելու իր դերը նորարարական լուծումների զարգացման գործընթացում։