Մշակույթ

«Քէմբ Օտտօ, Մարսէյլ. պատմություն ցեղասպանությունից փրկվածներից» ցուցադրության բացում

1 րոպեի ընթերցում

«Քէմբ Օտտօ, Մարսէյլ. պատմություն ցեղասպանությունից փրկվածներից» ցուցադրության բացում

Հայաստանի պատմության թանգարանում ապրիլի 26-ից կներկայացվի «Քէմբ Օտտօ, Մարսէյլ. պատմություն ցեղասպանությունից փրկվածներից» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ ցուցադրությունը կազմակերպվում է ֆրանսիական «ARAM» հետազոտության և հայկական հիշողության արխիվների միության հետ համագործակցությամբ։ Միության կողմից թանգարան տեղափոխված ավելի քան 50 փաստավավերագրական նյութերը պատմում են ցեղասպանությունից փրկված հայ գաղթականների մասին Ֆրանսիայի Մարսել քաղաքի «Քէմբ Օտտօ» կացարանում։ Ցուցանմուշների մեջ առանցքային դեր ունի «ARAM» միության կողմից օրեր առաջ Հայաստանի պատմության թանգարանին նվիրաբերված «Նանսենյան անձնագիրը»։ 

Փոխառված նյութերը՝ անձնագրեր, լուսանկարներ, փաստաթղթեր և այլ ուշագրավ առարկաներ, համադրվել են Հայաստանի պատմության թանգարանում պահվող ցուցանմուշների ընտրանու հետ։ 

 Ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 25-ը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում