Մշակույթ

Վանաձորի «Բոհեմ» թատրոնը հանդես կգա Անապայում

1 րոպեի ընթերցում

Վանաձորի «Բոհեմ» թատրոնը հանդես կգա Անապայում

Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնը հանդես է կգա Ռուսաստանի Դաշնության Անապա քաղաքում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 24-ին Անապայի «Օկեան» դահլիճում կներկայացվի Ստեփան Զորյանի «Ցանկապատ» պատմվածքի հիման վրա բեմադրված համանուն ներկայացումը։

Բեմադրությունը՝ Հերիքնազ Բաղդասարյանի, ներկայացման մեջ զբաղված են Հերիքնազ Բաղդասարյանը, Գագիկ Դուրմիշյանը, Սարգիս Ավետիսյանը, Վահե Եղշատյանը, Երանուհի Առաքելյանը, Արգիշտի Մարտիրոսյանը, Անահիտ Առաքելյանը։ 

Ներկայացումը բեմադրվել է 2024 թվականին «Ցանկապատ» ժողովածուի տպագրման 100-ամյակի կապակցությամբ։ Պատմվածքի իրադարձությունները տեղի են ունեցել հարյուր տարի առաջ, բայց այսօր էլ արդիական են։ «Պատմվածքն ասես կենցաղային մանր վեճ է ներկայացնում, բայց իրականում դարերով եկած ազգային ողբերգություններից դաս քաղելու, միավորվելու խրատ ու բանալի է»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Թատրոնն արտերկրում կներկայանա Վանաձորի համայնքապետարանի ֆինանսական աջակցությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում