Մշակույթ

Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի տոմսերի վաճառքը կսկսվի ապրիլի 29-ից

1 րոպեի ընթերցում

Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի տոմսերի վաճառքը կսկսվի ապրիլի 29-ից

Աշխարհահռչակ երգչուհի Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի տոմսերի վաճառքը սկսվելու է ապրիլի 29-ից, Հայաստանի ժամանակով ժամը 12։00-ին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ջենիֆեր Լոպեսն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ 

Տոմսերի արժեքը՝ 25 հազար դրամ, 35 հազար դրամ, 50 հազար դրամ, 55 հազար դրամ, 60 հազար դրամ և 180 հազար դրամ։ 

Լոպեսի համերգը Երևանում կկայանա օգոստոսի 3-ին, Վազգեն Սարգսյանի անվան  Հանրապետական մարզադաշտում։ Համերգի սկիզբը՝ ժամը 20։00-ին։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում