Սուրեն Պապիկյանը Լոռու մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը դեկտեմբերի 23-ին Լոռու մարզպետարանի աշխատակազմին, ՏԻՄ ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Արամ Խաչատրյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, իր խոսքում նախարարը շնորհակալություն է հայտնել մարզի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններին և բնակչությանը պատերազմի օրերին թե՛ ռազմաճակատում, թե՛ թիկունքում կազմակերպվածության և համախմբվածության համար:

Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև Լոռու նախկին մարզպետ Անդրեյ Ղուկասյանին՝ պաշտոնավարման ընթացքում մարզում իրականացված բարեփոխումների և պատերազմական բարդ շրջափուլում դրսևորած բարձր պատասխանատվության համար:

Խոսելով հետպատերազմյան շրջանի դժվարություններից՝ նախարար Պապիկյանն ասել է․ «Հիմա՝ այս իրավիճակում, շատ կարևոր է, որ մենք կարողանանք ամուր պահել մեր պետության ողնաշարը։ Սա լրջագույն մարտահրավեր է Հայաստանի 3-րդ հանրապետության համար, ու դուք, որպես հանրության կողմից ուղիղ ընտրված ներկայացուցիչներ, ունեք ձեր կարևոր դերակատարումը։ Ես չեմ խոսում որեւէ իշխանության լինելիության մասին, ես խոսում եմ Հայաստանի Հանրապետության, հայոց պետականության մասին։ Այստեղ անկախ մեր քաղաքական հայացքներից ու դիրքորոշումից, յուրաքանչյուրս համախոհ ենք, գործընկեր ենք ու բարեկամ: Ես սա հատուկ եմ նշում, որպեսզի յուրաքանչյուրս ինքներս մեզ հարց տանք, թե որքանով ենք նպաստում կամ խոչընդոտում մեր երկրի առաջ ծառացած մարտահրավերներին դիմակայելու միասնությանը»:

Ներկայացնելով Լոռու նորանշանակ մարզպետին, նախարարը նշել է, որ Արամ Խաչատրյանն իր բազմամյա հասարակական-քաղաքական գործունեության շնորհիվ քաջատեղյակ է մարզի խնդիրներին: Նախարարը հաջողություն է մաղթել նորանշանակ մարզպետին արդեն տարածքային կառավարման բնագավառում հետագա գործունեության մեջ և վստահությոն հայտնել, որ ձևավորված արդյունավետ համագործակցությունը շարունակական կլինի։

Նորանշանակ մարզպետ Արամ Խաչատրյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել կառավարությանը՝ պատասխանատու պաշտոնը վստահելու համար և վստահեցրել, որ կանի առավելագույնը՝ մարզի զարգացման, փոխվստահության, գործընկերային մթնոլորտ ապավելու ուղղությամբ։

Հայերեն

Տեղի են ունեցել Քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանման ուսումնական վարժանքներ

Դոնալդ Թրամփը Կանադային հարկային արտոնություններ է խոստացել ԱՄՆ-ի կազմ մտնելու դեպքում

Հայաստանում կկատարելագործվեն ապաստանի տրամադրմանը և փախստականների պաշտպանությանը վերաբերվող օրենսդրությունները

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նավթի գների նվազեցումը կարող է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին

Տավուշի երիտասարդական կենտրոնների հետ համագործակցությամբ կիրականացվի ԼՂ-ից բռնի տեղահանվածների զբաղվածության խթանման ծրագիր

Չինաստանի ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց են ունեցել

Կառավարությունը կարգավորում է հանքագիտության և հնէաբանության հավաքածուների ժամանակավոր արտահանման գործընթացը

ՀԱՄԱՍ-ն ազատ կարձակի ևս չորս իսրայելցի պատանդի

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցել ուկրաինական համակամարտության շուրջ

ՊԵԿ նախագահը և ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսի անցակետին առնչվող հարցեր