Սևակ Ամրոյանը և «Հող»-ը նորովի են մեկնաբանել «Դրդո» ժողովրդական երգը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժողովրդական երգիչ Սևակ Ամրոյանը և «Հող» երաժշտական նախագիծը համատեղ ներկայացրել են «Դրդո» սիրված ստեղծագործությունը, որի տեսահոլովակն արդեն համացանցում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոլովակը նկարահանվել է Սերգեյ Փարաջանովի թանգարանում:

Ավելի վաղ Ամրոյանը «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում տեղեկացրել էր, որ երկրպագուներն ինտերնետային բոլոր հարթակներում արդեն կարող են գտնել Ամրոյանի թվով երկրորդ ձայնասկավառակը, որն անվանել են «Յարխուշտա»:

Ձայնասկավառակում կան ժողովրդական, աշուղական, հայրենասիրական և նոր երգեր։

«Ներառվել են զուգերգեր Ռոզի Արմենի և Անդրե Սիմոնյանի հետ, ինչպես նաև խմբակային երգ՝ Արփիի և Վարդան Բադալյանի հետ։ Երգերի վրա աշխատել են գործիքավորողներ ԴերՀովան, Գարիկ Գևորգին, Գարեգին Առաքելյանը (Գաթա բենդ), Արմեն Սարգսյանը (Բրդե), Արսեն Բարսամյանը, Պատրիկ Ավետիսյանը։ Ձայնասկավառակի հնչյունային ռեժիսորը ԴերՀովան է (Հարություն Տեր Հովակիմյան)։

Իսկ ձայնասկավառակի դիզայնն ամբողջությամբ վստահել եմ ինչպես միշտ Արվին Քոչարյանին»,-գրել է Սևակ Ամրոյանը:

Սևակ Ամրոյանը «Ժողովրդական երգիչ» նախագծի առաջին եթերաշրջանի հաղթողն է: Սովորել է Երևանի Ջիվանու անվան աշուղական դպրոցում, իսկ հետագայում՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայիժողովրդական երգեցողության բաժնում: 2013-2015 թվականներին՝ նույն բաժնի մագիստրատուրայում։

2014-ինՄհերիհետ թողարկել է Արա Գևորգյանի«Ադանա» երգը և տեսահոլովակը՝ նվիրված Հայոց ցեղասպանությանզոհերի հիշատակին: Համերգային շրջագայություններով եղել է Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Անգլիայում, Կիպրոսում, Արաբական Միացյալ Էմիրություններում և մի շարք այլ երկրներում:

Հայերեն

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը