ԵՄ-ն Թուրքիայի դեմ պատժամիջոցների հարցը հետաձգել է մինչև մարտ ամիս

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում դեկտեմբերի 10-ին տեղի ունեցող ԵՄ գագաթնաժողովի ընթացքում Եվրամիության առաջնորդները մտադիր են քննարկել Թուրքիայի որոշ ֆիզիկական անձանց նկատմամբ պատժամիջոցների սահմանումը, սակայն ավելի կոշտ պատժամիջոցների հարցը հետաձգվելու է մինչև մարտ ամիս։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին հայտնում է Reuters միջազգային լրատվական գործակալությունը։

Ըստ Reuters-ի` Եվրոպական երկրները, չնայած հոկտեմբերին Թուրքիայի հասցեին հնչեցված սպառնալիքներին` կխուսափեն ավելի կոշտ տնտեսական պատժամիջոցներից և այդ հարցի քննարկումը կհետաձգեն մինչև մարտ ամիս։ԵՄ առաջնորդները կհամաձայնվեն պատժել այն անձանց, ովքեր մեղադրվում են Կիպրոսի ջրային տարածքում չարտոնված հորատման աշխատանքների պլանավորման կամ դրանց մասնակցելու մեջ:ԵՄ-ն հայտարարել է, որ ձգտելու է հնարավոր հետագա միջոցառումները համակարգել ԱՄՆ նորընտիր նախագահ Բայդենի հետ, ով պաշտոնը ստանձնելու է հունվարին:

Թուրքիան ասում է, որ ինքը գործում է իր ջրային սահմաններում, կամ այն տարածքներում, որոնք պատկանում են կիպրոսցի թուրքերին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբերի 9-ին հայտարարել էր, որ իրեն չի անհանգստացնում դաշինքի կողմից հնարավոր պատժամիջոցները:

ԵՄ կողմից հնարավոր պատժամիջոցներն օրակարգ են մտել Միջերկրական ծովի արևելյան ավազանում՝ Հունաստանի կղզիներում և Կիպրոսի շրջակայքում պաշտոնական Անկարայի կողմից իրականացված էներգետիկ հետազոտություններից հետո: Զայրացած Սիրիայում, Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի արտաքին քաղաքականությունից ՝ Ֆրանսիան սատարել է Հունաստանի կոչերին ՝ խստացնել պատժամիջոցները Թուրքիայի նկատմամբ: Եվրախորհրդարանն անցյալ ամիս կոչ էր արել պատժիչ միջոցներ ձեռնարկել: Աթենքը կոչ էր անում զենքի պաշտոնական էմբարգո մտցնել Թուրքիայի սակայն այս պահանջը չմտավ ԵՄ-ի օրակարգ։

Սեդրակ Սարգսյան

Հայերեն

Սարուխանի մշակույթի տանը կայացել է հայկական մշակույթին նվիրված հաշվետու միջոցառում

Ֆոն դեր Լեյենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

«Լիդիան Արմենիա» ընկերությունը շարունակում է զարգացնել Ամուլսարի հանքին կից իր ենթակառուցվածքները՝ պատրաստելով արհեստավարժ օպերատորներ

Ճամբարակ քաղաքում 2018-2025 թվականներին սոցիալ-տնտեսական նշանակության 51 ծրագիր է իրականացվել

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը գործարկել է նոր պաշտոնական կայքը

Տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի 8–րդ նիստը

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Եգիպտոսի նորանշանակ դեսպանին

ՀՀ ԶՈւ-ում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել

Երևանի համար հաստատվել է 650 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային փաթեթ․ Ավինյան

Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին