Պարտության պատճառը պարզ է` մրցակիցն ավելի լավն էր. «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ
1 րոպեի ընթերցում

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան իր թիմի պարտությունը կապում է մրցակիցների՝ որակական այլ մարկարդակ ունենալու հետ:
«Սկզբում լավ հնարավորություններ ունեինք, եթե իրացնեինք պահերը, խաղը կփոխվեր։ Մենք գիտեինք, որ մրցակիցը լավ է գործում օդային մենապայքարներում: Մրցակիցը իսկապես մասնագետ էր ստանդարտ դիրքերի ժամանակ: Մեր այսօրվա պարտության պատճառը պարզ է` մրցակիցն ավելի լավն էր, մեզ համար դժվար էր վերականգնվել բաց թողած գոլերից հետո, որոնք երկու րոպեի տարբերությամբ էին: Նրանք բարձրակարգ ֆուտբոլիստներ ունեն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Տուլիպան:
Վերջինիս խոսքով` Եվրոպայի լիգայի հաջորդ խաղերում էլ հեշտ մրցակիցներ չեն լինելու բոլոր մասնակից ակումբները բարձրակարգ են:
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի հիմնական փուլի առաջին տուրում «Արարատ-Արմենիա»-ն Երևանում ընդունելով Պրահայի «Սպարտա»-ին՝ զիջեց 1:4 հաշվով: