Ֆիլհարմոնիկ նվագախումբը մինչև տարեվերջ երկու համերգ կնվիրի Բեթհովենի 250-ամյակին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնի շրջանակում, որը նվիրված է Լյուդվիգ վան Բեթհովենի 250-ամյակին, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը դեկտեմբերի 16-17-ին հանդես կգա համերգներով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ աշխարհահռչակ կոմպոզիտորի ծննդյան օրը՝ դեկտեմբերի 16-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում նվագախումբը կհնչեցնի Բեթհովենի թիվ 5 և 6 սիմֆոնիաները, իսկ դեկտեմբերի 17-ին՝ թիվ 1 և 4 սիմֆոնիաները:

Լրագրողների հետ հանդիպմանը Ֆիլհարմոնիկի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանն ասաց, որ փառատոնին մի շարք համերգներ և այլ միջոցառումներ են նախատեսված եղել, որոնք համավարակի պատճառով չեղարկվել են:

«Տարօրինակ է նման բան ասելը, բայց Բեթհովենի 250-ամյակը տեղափոխվում է հաջորդ տարի: Շատ երկրներում անգամ 2021-ին համերգային ծրագրերը դադարեցված են: Հուսանք՝ մեր երկրում այդպես չի լինի և կկարողանանք հյուրընկալել գոնե 400 հանդիսատեսի»,-ասաց Թոփչյանը:

Նա շեշտեց, որ իր Բեթհովենը կոմպոզիտորի ժամանակաշրջանի և մոդեռն ավանդույթների սինթեզն է:

«Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնն իրականացնում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Հայերեն

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը