Ալիևը բարձրաձայնել է Հայաստանի տարածքների նկատմամբ իր նկրտումների մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի քարտեզի վրա 1918թ. հայտնված Ադրբեջան պետության նախագահ Իլհամ Ալիևն օգտագործել է Բաքվում ռազմական շքերթի առիթն իր տարածքային նկրտումները Հայաստանի նկատմամբ ի ցույց դնելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նա հայտարարել է, թե իբր Սևանը, Զանգեզուրն ու Երևանն ադրբեջանական պատմական տարածքներն են:

Իլհամ Ալիևը նշել է՝ իբր «ադրբեջանական ժողովուրդը դարերով ապրել է այժմ Հայաստանի Հանրապետության սահմաններում գտնվող այդ տարածքներում, հետո տեղահանվել իրենց պատմական հողերից»:

Տասնամյակներ շարունակ Արցախի Հանրապետության տարածքների նկատմամբ ունեցած նկրտումներից հետո, այժմ Ադրբեջանի պետական քաղաքականության ռազմատենչ կուրսը փոխվել է դեպի միջազգայնորեն ճանաչված Հայաստանի Հանրապետության պետական սահմանները:

Բաքվում անցկացվող շքերթին մասնակցել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որն անթաքույց քաղաքական և ռազմական աջակցություն էր տրամադրում Ադրբեջանին՝ Արցախի դեմ 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմում:

Հայերեն العربية English Français Русский

Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների կողմից դեպի Մեքքա արձակված ԱԹՍ-ի ոչնչացման մասին․ հութիները հերքել են դա

Առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, դատարան կեղծ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վենսը հայտարարել է Իրանի հետ հակամարտության առաջին փուլի ավարտի մասին

Լոս Անջելեսում կործանվել է NBC-ի ուղղաթիռը՝ 3 զոհի պատճառ դառնալով

Դատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Ներկայացուցիչների պալատը մերժել է Թրամփին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը

Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Սան Պաուլոյի մրցաշարում

Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ.16/09/26

Շախմատի հավաքականների առաջին մրցակիցները հայտնի են

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին օրինագծին