Իրանը պատրաստվում Է նավթի արդյունահանման ավելացման Ջո Բայդենի հաղթանակի սպասումների ֆոնին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը պատրաստ Է ավելացնել նավթի արդյունահանումը Ջո Բայդենի հաղթանակի սպասումների ֆոնին, որը հանդես Է գալիս միջուկային գործարքին վերադառնալու օգտին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում Է հաղորդագրությունը, որը զետեղված Է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի պաշտոնական կայքում:

«Մենք առաջվա պես պատրաստ ենք կտրուկ ավելացնել նավթի արտադրությունը»,-ասել Է Ռոհանին, մատնանշալով նավթի արդյունահանումը «արտահանման բնական պոտենցիալին» հասցնելու անհրաժեշտությունը»:

Ռոհանիի խոսքով՝ 2015 թվականին ԱՄՆ-ի եւ Եվրոպայի հետ Իրանի շուրջ գործարքից հետո երկիրը կարողացել Է արտասահման նավթի վաճառքներն ավելացնել օրական մինչեւ 2 մլն բարել:

Ավելի վաղ Իրանի պլանավորման եւ բյուջեի կազմակերպման փոխղեկավար Համիդ Փուրմոհամադին հայտնել Է, որ Իրանն ընթացիկ տարում օրական միջին հաշվով վաճառել Է 600 հազարից մինչեւ 700 հազար բարել նավթ:

Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) ընդունմամբ, որի կատարումը ամբողջությամբ չեղարկում Է Իրանի նկատմամբ ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից սահմանված տնտեսական եւ ֆինանսական պատժամիջոցները:

Պայմանավորվածությունը, մասնավորապես, նախատեսում Էր, որ Իրանի նկատմամբ զենքի Էմբարգոն կչեղարկվի հինգ տարվա ընթացքում, սպառազինությունների մատակարարումները հնարավոր են նաեւ ավելի վաղ, բայց միայն ՄԱԿ-ի ԱԽ-ի թույլտվությամբ:

Սակայն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականի մայիսի 8-ին հայտարարել Է, որ Վաշինգտոնը միակողմանի կարգով դուրս Է գալիս միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի հետ համաձայնագրից եւ վերականգնում Է Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները:

Ընտրություններում Բայդենի հաղթանակով փորձագետները բարձրացրել են միջուկային գործարքին ԱՄՆ-ի հնարավոր վերադառնալու հարցը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում