Հայաստանում հարցվածների 45,7%-ն է տեսնում խորհրդարանական արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում անցկացված հարցման մասնակիցների ընդհանուր առմամբ 45,7%-ն է տեսնում խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին դեկտեմբերի 4-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:

«Քաղաքացիներին հարցրել ենք` ներկա պահին Հայաստանի Հանրապետությունում կա արդյո՞ք արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն: 28,8%-ը նշել է, որ միանշանակ այո, ավելի շուտ այո` 16,9%-ը, ավելի շուտ ոչ` 14,3%-ը, և միանշանակ ոչ` 27,2%-ը: 12,8%-ը դժվարացել է այս հարցին պատասխանել»,- ասաց Նավասարդյանը:

Մեկ այլ հարցի պատասխանների համաձայն` քաղաքացիների 36,8%-ը կարծում է, որ Հայաստանում պետք է պահպանվի խորհրդարանական կառավարման համակարգը, 32,6%-ը կողմ է, որպեսզի դարձյալ անցում կատարվի կիսանախագահական կառավարման համակարգի, իսկ 30,5%-ը դժվարացել է պատասխանել այդ հարցին:

Հարցման մասնակիցների 45,3%-ի կարծիքով` վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական ներկայացնի, իսկ 37,8%-ը կարծում է, որ նա պետք է շարունակի պաշտոնավարել: «37,8%-ը նշել է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է շարունակի պաշտոնավարել, 45,3%-ը նշել է, որ պետք է հրաժարական ներկայացնի, իսկ 16,9%-ը դժվարացել է պատասխանել այդ հարցին»,- ասաց Նավասարդյանը:

Հարցման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ստեղծված իրավիճակից դուրս գալու 6 ամսվա ճանապարհային քարտեզին, որը ներկայացրել է Նիկոլ Փաշինյանը: «41,5%-ը նշել է, որ ծանոթ է այդ հրապարակմանը, 56,3%-ը նշել է, որ ծանոթ չէ, իսկ 2,2%-ը դժվարացել է պատասխանել հարցին»,- նշեց Արամ Նավասարդյանը:

Հարցումն իրականացվել է Հայաստանի Հանրապետությունում, նոյեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 2-ը: Այն իրականացվել է հեռախոսային հարցումների միջոցով, մասնակցել է 1000 քաղաքացի:

Հայերեն English Русский

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին

«Ուժեղ Հայաստան»-ի երևանյան գրասենյակի պատասխանատուն ընտրակաշառքներ է բաժանել․ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել

Այս տարվա հունվար–մայիս ամիսներին Հայաստան զբոսաշրջային այցելությունների ռեկորդային արդյունք է գրանցվել․ ԷՆ

Կառավարությունն ավելի քան 7 մլրդ դրամ կուղղի տարբեր ճանապարհահատվածների հիմնանորոգմանն ու կառուցմանը

Ռուսաստանը Հայաստանի արտադրանքի նկատմամբ սահմանափակումներ չի մտցրել․ Օվերչուկ

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ