Պատերազմում զոհված, հաշմանդամ դարձած անձանց վարկերի ներման մոտեցումները ճշգրտումների փուլում են

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից՝ ռազմական գործողությունների հետևանքով զոհված, հաշմանդամ դարձած կամ անհետ կորած անձանց վարկային պարտավորությունների ներման մոտեցումները ներկայում քննարկումների, ճշգրտումների փուլում են: Այս մասին հայտնեցին ՀՀ կենտրոնական բանկից՝ ի պատասխան «Արմենպրես»-ի գրավոր հարցմանը, թե խորհրդարանի կողմից՝ ֆինանսական կառույցներին՝ առանց հարկային հետևանքներ կրելու, նման հնարավորություն ընձեռող օրենքի նախագծի ընդունումից հետո ի՞նչ արդյունք կա:

«Բանկերի ու վարկային կազմակերպությունների կողմից նշված անձանց խմբերի վարկերի ներման մոտեցումները ներկայումս գտնվում են քննարկումների և ճշգրտումների փուլում, քանի որ այդ վարկերի վերջնական ծավալները նույնպես գտնվում են հստակեցումների փուլում»,-հայտնում են ԿԲ-ից:

ՀՀ ազգային ժողովը հոկտեմբերի 21-ին ընդունել էր կառավարության կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով հնարավորություն է ընձեռվում, որ բանկերն ու վարկային կազմակերպությունները կարողանան առանց հարկային հետևանքներ կրելու ներել ռազմական գործողությունների հետևանքով զոհված, անհետ կորած կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց որոշակի շրջանակի վարկային պարտավորությունները: Այսպիսով այն բանկերն ու վարկային կազմակերպությունները, որոնք կներեն պատերազմում զոհված, անհետ կորած ու հաշմանդամ դարձած անձնաց ու նրանց հետ փոխկապակցված անձանց վարկերը, կազատվեն որոշ հարկային պարտավորություններից։Փոխկապակցված անձինք են համարվում ամուսինը, համատեղ ապրող ծնողները և համատեղ ապրող զավակները: Սա հնարավորություն է բանկերի ու վարկային կազմակեպությունների համար ներելու վարկային պարտավորությունները, սակայն օրենքով չի կարող դա պարտադրվել:

Աննա Գրիգորյան

Հայերեն

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից