Մշակույթ

Երգի պրեմիերա. «Լադանիվան» ներկայացրել է «Օրոր» ստեղծագործությունը

1 րոպեի ընթերցում

Երգի պրեմիերա. «Լադանիվան» ներկայացրել է «Օրոր» ստեղծագործությունը

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական «Լադանիվա» խումբը, որի հայկական ժողովրդական երգերի մեկնաբանությունները մեծ ճանաչում բերեցին խմբին նաև Հայաստանում, երկրպագուների դատին է հանձնել «Օրոր» ստեղծագործությունը: Երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակն արդեն համացանցում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգի բառերի և երաժշտության հեղինակը «Լադանիվան» է:

ԽմբիհիմնադիրներնենմեներգչուհիԺակլինԲաղդասարյաննուԼուիԹոմասը:Խմբիմյուսֆրանսիացիանդամներըպարբերաբարփոփոխվումեն: Մինչ օրս «Լադանիվան»հետաքրքիր, յուրահատուկ մոտեցմամբ է երաժշտասերներին ներկայացրել «Զեփյուռի նման», «Վա՜յ, աման», «Սարերի հովին մեռնեմ» և այլ հայկական երգեր, որոնք նոր շունչ ու ոգի են ստացել ֆրանսիացիների մատուցման շնորհիվ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում