ԱԺ-ի մոտ հավաքված քաղաքացիները պատգամավորներին կոչ արեցին չեղարկել ռազմական դրությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի դիմաց հավաքված մի խումբ քաղաքացիներ պահանջեցին կողմ քվեարկել Ռազմական դրությունը վերացնելու մասին օրենքի նախագծին, որը հեղինակել է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցույցի մասնակիցների կարծիքով՝ իշխանությունը, պահպանելով ռազմական դրությունը, ցանկանում է լռեցնել իրենց բողոքի ձայնը:

Հայ յեղափոխական դաշնակցության Հայաստանի երիտասարդական միության անդամ Քրիստինե Վարդանյանն ասաց, որ ԱԺ-ի դիմաց են՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին հիշեցնելու, որ պատասխանատու են ժողովրդի առաջ: «Եվ այսօր պարտավոր են քվեարկել ռազմական դրությունը չեղարկելու օգտին: Եթե իրենք այսօր էլ տապալելու են սահմանադրական ճանապարհով այս ճգնաժամի հանգուցալուծելը, մեր պատասխանը լինելու է համարժեք»,-ասաց նա ու հույս հայտնեց, որ «Իմ քայլ»-ից ստանալու են ազդակ, որ կողմ են քվեարկելու:

Քրիստինե Վարդանյանը երկրում ճգնաժամի սահմանադրական լուծման մի ճանապարհ է տեսնում՝ ռազմական դրության չեղարկում, որն էլ հետագայում թույլ է տալու օրենքով նախատեսված կարգով հեռացնել իշխանությանը և նշանակել ԱԺ արտահերթ ընտրություններ: Նրա կարծիքով՝ դա ժողովրդին թույլ է տալու կամարտահայտվել և նոր լեգիտիմության քվե տալ իր ցանկացած իշխանությանը: «Եթե հայ ժողովուրդը 3 ամիս հետո գնալու է և որոշելու է, որ նորից Նիկոլ Փաշինյանին ազատ ու արդար ընտրություններով քվե է տալու, դա հայ ժողովրդի իրավունքն է: Բայց հիմա ճգնաժամի հաղթահարման առաջին քայլը ռազմական դրության չեղարկումն է»,-ասաց նա:

Նա նշեց, որ իրենց արձագանքը կլինի նիստից հետո, երբ պարզ կլինեն քվեարկության արդյունքները:

Աննա Գրիգորյան

Հայերեն Русский

Մեկնարկել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթը

Կասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Գերմանիայում գիշերը մարել են «Արծվի բույն» պատմական շենքի հրդեհը․ մեկ անձ ձերբակալվել է

Վարչապետը Երևանի հանրային տրանսպորտում զրուցում է քաղաքացիների հետ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Զիմբաբվեի գործընկերոջ հետ քննարկել է կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության հնարավորությունները

Պրահայում ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարանի շենք

Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան բավարար աջակցություն չի ստանում ԱՄՆ-ից

COP17-ի շրջանակում կայացել է Տարածաշրջանային իշխանությունների և քաղաքների 9-րդ գագաթնաժողովը

Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև

«Սերմից՝ սեղան». կենսաբազմազանությունը՝ կայուն գյուղատնտեսության հիմքում