Պաշտոնական

Արայիկ Հարությունյանն ազատվել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնից, Վահրամ Դումանյանը՝ նշանակվել այդ պաշտոնին

1 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանն ազատվել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնից, Վահրամ Դումանյանը՝ նշանակվել այդ պաշտոնին

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Արայիկ Հարությունյանն ազատվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնից, իսկ Վահրամ Դումանյանը նշանակվել է այդ պաշտոնին։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունիցից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Արայիկ Հարությունյանին ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնից»,- ասվում է Արայիկ Հարությունյանի՝ պաշտոնից ազատման հրամանագրում:

ՀՀ նախագահի՝ Վահրամ Դումանյանին ՀՀ ԿԳՄՍՆ նախարար նշանակելու հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Վահրամ Դումանյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում