Պաշտոնական

Վալենտինա Մատվիենկոն ծննդյան տարեդարձի կապակցությամբ շնորհավորական հեռագիր է հղել Արարատ Միրզոյանին

1 րոպեի ընթերցում

Վալենտինա Մատվիենկոն ծննդյան տարեդարձի կապակցությամբ շնորհավորական հեռագիր է հղել Արարատ Միրզոյանին

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ծննդյան տարեդարձի կապակցությամբ շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից:

Շնորհավորելով Արարատ Միրզոյանին՝ Վալենտինա Մատվիենկոն վստահություն է հայտնել, որ Ազգային ժողովի նախագահի անձնական հատկանիշները կօգնեն հաղթահարել Հայաստանի համար դժվար ժամանակները:

Հեռագրի ավարտին Դաշնային խորհրդի նախագահը շուտափույթ ապաքինում է մաղթել Ազգային ժողովի նախագահին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում