Քաղաքականություն

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Երևանի Սարյան և Արամի փողոցների խաչմերուկը

1 րոպեի ընթերցում

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Երևանի Սարյան և Արամի փողոցների խաչմերուկը

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանիհրաժարականը պահանջող մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել մայրաքաղաքի Սարյան-Արամի փողոցների խաչմերուկը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ոստիկանները նշված վայրից արդեն բերման են ենթարկել փողոցը փակել ցանկացող մի խումբ անձանց և կարգավորել երթևեկությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները Երևանում փողոցներ էին փակել նաև նոյեմբերի 19-ին:

Խորհրդարանական և արտախորհրդարանական 16 ընդդիմադիր կուսակցություններ իրականացնում են հանրահավաքներ` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում