Արցախ

Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի ճապոնական Շոտոկան կարատեի ֆեդերացիայի պատվիրակությանը

1 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի ճապոնական Շոտոկան կարատեի  ֆեդերացիայի պատվիրակությանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 19-ին ընդունել է Հայաստանի ճապոնական Շոտոկան կարատեի (JKS Armenia) ֆեդերացիայի պատվիրակությանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարը բարձր է գնահատել կազմակերպության՝ Արցախում ծավալած մարզական գործունեության անհրաժեշտությունը և հետպատերազմական ծանր ժամանակահատվածում արցախահայության կողքին գտնվելու հանգամանքը:

Ֆեդերացիայի նախագահ Սերգեյ Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել Արայիկ Հարությունյանին ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ հանուն Արցախի վերազարթոնքի, բացի սպորտից, ֆեդերացիայի անդամները պատրաստ են տարբեր ոլորտներում ևս աջակցություն ցուցաբերելու:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում