Մշակույթ

«Ոսկե ծիրանի» շրջանակում անցկացվեց «Փոխկախվածություն» ֆիլմի երևանյան պրեմիերան

2 րոպեի ընթերցում

«Ոսկե ծիրանի» շրջանակում անցկացվեց «Փոխկախվածություն» ֆիլմի երևանյան պրեմիերան

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում նոյեմբերի 17-ին տեղի ունեցավ «Փոխկախվածություն»ֆիլմի երևանյան պրեմիերան։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տասնմեկ կարճամետրաժ ֆիլմերց բաղկացած այս նախագիծը, որի սկիզբը դրվել է 2018-ին, խելամիտ ու ստեղծարար ոգով քննում է մարդ-բնություն փոխադարձ կապը: Հնարավոր լուծումներ հուշելով՝ միջազգայնորեն ճանաչված տասնմեկ ռեժիսորների պատկերած առանցքային պատմություններն արտացոլում են մարդկության ու բնական միջավայրի փոխհարաբերությունները, որոնք բարդանում են բազմաթիվ մակարդակներում ու մասշտաբներում դիտվող կլիմայական փոփոխություններով:

Կինոնկարի ռեժիսորներն են Ֆաուզի Բենսայդին (Մարոկկո),Ասա Հյորլեյ ֆսդոթիրը(Իսլանդիա), Սալոմե Լամասը(Պորտուգալիա),Բեթինա Օբերլին(Շվեյցարիա),Շահրբանու Սադաթը(Աֆղանստան),Մահամաթ-Սալեհ Հարունը(Չադ),Լեոն Վանը(Չինաստան),Նիլա Մադհաբ Պանդան(Հնդկաստան),Դանիելա Թոմասը(Բրազիլիա),Սիլվիո Սոլդինին(Իտալիա),Քարին Ուիլյամսը(Նոր Զելանդիա)։

Կարճամետրաժ կինոնկարներից յուրաքանչյուրն անդրադարձ է կատարում այս կամ այն երկրում կլիմայական փոփոխություններին առնչվող խնդրին։

«Փոխկախվածություն»ֆիլմըART for The Worldproduction-ի կինոնկարն է, այն արտադրվել է Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակի, Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության և Միլանի քաղաքապետարանի աջակցությամբ։

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Հռոմի միջազգային կինոփառատոնի շրջանակում 2019 թվականի հոկտեմբերին։ Ֆիլմի դիստրիբյուցիայով այժմ զբաղվում է Եվրոպական հեռարձակողների միությունը։

ART for The World-ը ոչ պետական կազմակերպություն է, որը համագործակցում է UNDPI-ի հետ, և այն հիմնադրվել էԱդելինաֆոն Ֆյուրստենբերգի կողմից։ Գործունեություն է ծավալում Ժնևում և Իտալիայում և աշխարհի տարբեր երկրներում ունի համագործակիցներ ու գործընկերներ։

«Փոխկախվածություն»ֆիլմի երևանյան պրեմիերան տեղի է ունենում«Ոսկե ծիրան»-ի և ART for The World-ի համագործակցության շնորհիվ՝ ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանության բացառիկ աջակցությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում