ԱԺ-ն վավերացրեց վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետը երկարաձգող նամակ-համաձայնագիրը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը վավերացրեց «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I - Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում եւ հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում եւ հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառվարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը:

«Այս վարկային համաձայնագրով նախատեսված էր կառուցել Հրազդանի տարածաշրջանից, մասնավորապես, Դդմաշենից մինչև Վրաստանի սահման էլեկտրահաղորդման գիծ, Դդմաշենում՝ ենթակայան և Այրումում՝ փոխակերպիչ կայան, որը հնարավորություն կտա Հայաստանի էներգոհամակարգին զուգահեռ աշխատանք ապահովել և՛ Իրանի, և՛ Վրաստանի, և՛ Ռուսաստանի հետ միաժամանակ»,- ասաց Վարդանյանը:

Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջեւ 2020թ. հուլիսի 1-ին ստորագրված «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց II - Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում եւ հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագրով նախատեսվում են Վարկային համաձայնագրի 3.2 հոդվածով սահմանված կարգով մասհանումներ, համաձայն որի մասհանումների պահանջ ներկայացնելու վերջնաժամկետը կարող է երկարաձգվել մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը:

Անդրադառնալով հարցին, թե ինչու են մասհանումների կատարման ժամկետը երկարաձգում՝ նա ասաց, որ նախորդ կառաավարության կողմից ծրագիրը ժամանակավորապես կասեցվել էր, և չէր իրականացվում, որպեսզի գնահատվեին դրա տեխնիկատնտեսական արդյունավետությունը և այլ հնարավոր իրականացման մեթոդները:

Նախագիծն ընդունվեց միաձայն` 71 «կողմ» ձայնով:

Հայերեն

Մեր հաջորդ նպատակը Երևանում կայանալիք մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն է. Մամիկոն Խաչատրյան

Իրանը և Մեքքայի համաձայնագրի երկրները Թեհրանում քառակողմ հանդիպմանը պայմանավորվել են ավելի սերտորեն համագործակցել

Արամ Վարդևանյանն անդրադարձել է հանրային ծառայողների անկախության ապահովման հարցին

Հայաստանի ԱԳՄԱ և Նիդեռլանդների ԱԳ նախարարները քննարկել են տնտեսական գործակցությունը խորացնելու հնարավորությունը

Ֆրանսիայում աշակերտները նոր բողոքի ցույցերի կոչ են անում

Կառավարությունն առաջարկում է հունիսի 23-ը սահմանել Հանրային ծառայողի օր

Մարմնամարզության աշխարհի այս առաջնությունում մեր սպասելիքներից ավելի բարձր արդյունք ստացանք. Հակոբ Սերոբյան

Շվեյցարացիները կքվեարկեն հրավառություններն արգելելու շուրջ

Ձերբակալվել են Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարն ու որդին

ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակը