Սասուն Միքայելյանը խնդրում է արցախցիներին վերադառնալ իրենց հայրենիք և շարունակել շենացնել այն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղում պատերազմի ընթացքում երկրապահների մասնակցության և Արցախում ստեղծված իրավիճակի մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Երկրապահ կամավորականների միության կայքէջը, Սասուն Միքայելյանն իր հայտարարության մեջ նշում է, որ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ երկրապահ ջոկատներն առաջիններից էին, որ կրեցին հայրենիքի սահմանների պաշտպանության, երկրի անվտանգության ապահովման ծանր պատասխանատվությունը:

«Ավելի քան 3500 երկրապահ՝ հերթափոխով, այս օրերին մարտնչում էր Արցախի եւ ՀՀ սահմանների պաշտպանության համար: Ցավոք մեր շարքերն էլ նոսրացան. այդ 44 օրերի ընթացքում Երկրապահը 69 զոհ տվեց, ունենք 2 անհայտ կորած, 1 գերի, 74 վիրավոր: Խոնարհվում եմ որդեկորույս մայրերի առջեւ: Հպարտանում եմ Ձեզանով, Ձեր քաջ զավակներով: Մենք այս օրերին տեսանք թե ինչ սերունդ եք դուք դաստիարակել՝ քաջ, անվախ եւ, որ ամենակարեւորն է՝ հայրենասեր»,- ասել է Միքայելյանը:

ԵԿՄ նախագահը նշել է, որ հայ ժողովուրդը դեռ պատերազմի մեջ է և եթե տրվի քաղաքական սադրանքների, ավելի մեծ կորուստների առջեւ կկանգնի:

«Կխնդրեի արցախցիներին վերադառնալ իրենց հայրենիք եւ շարունակել շենացնել այն: Մենք մեր Արցախ աշխարհը, մեր արցախցուն երբեք մենակ չենք թողել եւ չենք թողնի»,- եզրափակել է Միքայելյանը:

Հայերեն

Մշակութային համագործակցության նոր հեռանկարներ. ՀՀ ԿԳՄՍ նախարարն ընդունել է Ղազախստանի գործընկերոջը

Թրամփի վարչակազմը կրճատում է աշխարհում մարդու իրավունքների պահպանման վերաբերյալ զեկույցների ծավալը

Ծանրորդ Աննա Ամրոյանը դարձավ ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Կոտայքի մարզի Կարենիս գյուղում իրականացվել են հարկադիր քարաթափման աշխատանքներ

Փաշինյանը գործարար  աշխատաժողովի մասնակիցների հետ ծանոթացել է Կիրանցի հիմնական դպրոցում և Սուրբ Երրորդություն եկեղեցում կատարված աշխատանքներին

Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ Դիլիջանում կայացած գործարար  աշխատաժողովին տեղի են ունեցել պանելային քննարկումներ

Վարչապետը գործարար աշխատաժողովի մասնակիցների հետ Կիրանցում դիտարկել է սահմանազատումից հետո իրականացված աշխատանքները

Լեհաստանի նախագահը խոսել է Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջուկային պաշտպանությանը միանալու անհրաժեշտության մասին

Դուշանբեում գալիք շաբաթ կկայանա Հայաստանի և Տաջիկստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստը

Դավթյանը և Ավետիսյանը արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել աշխարհի գավաթում