Տնտեսություն

Դուշանբեում գալիք շաբաթ կկայանա Հայաստանի և Տաջիկստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստը

1 րոպեի ընթերցում

Դուշանբեում գալիք շաբաթ կկայանա Հայաստանի և Տաջիկստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստը

Դուշանբեում ապրիլի 21-23-ը տեղի կունենա Հայաստանի և Տաջիկստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստը, որին մասնակցելու համար պատվիրակություն գործուղելու մասին որոշումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայացրել է ապրիլի 18-ին։

«Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստին մասնակցելու նպատակով 2025 թվականի ապրիլի 21-23-ը Տաջիկստանի Հանրապետություն (Դուշանբե) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասվում է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում հրապարակված որոշման մեջ։

Պատվիրակությունը կղեկավարի ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում