Կոտայքի մարզի Կարենիս գյուղում իրականացվել են հարկադիր քարաթափման աշխատանքներ
1 րոպեի ընթերցում

Կոտայքի մարզի Կարենիս գյուղում՝ ավտոճանապարհին, հնարավոր վտանգները նվազեցնելու նպատակով, ՀՀ ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության Չարենցավանի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբի կողմից ապրիլի 18-ին ժամը 09։45-ից իրականացվել են մոտ 800 մ երկարության և մոտ 15 մ բարձրության հատվածի հարկադիր քարաթափման (մոտ 5 խմ) աշխատանքներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, փրկարարները, ոստիկանության պարեկային ծառայության ծառայողների և համայնքապետարանի աշխատակիցների հետ համատեղ սահմանազատել են տարածքը և հեռացրել ճանապարհին թափված քարերը։