Հասարակական

Վարչապետի աշխատակազմը գույքի վնասումից հետո վաղվանից կվերսկսի աշխատանքն ամբողջ ծավալով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 10-ի գիշերը մի շարք անձանց կողմից կառավարական տուն 1 հասցեում գտնվող պետական գույքին հասցված զգալի վնասով և անկարգություններից հետո իրականացված նախաքննությամբ՝ երկու օր հնարավոր չի եղել ապահովել վարչապետի աշխատակազմի բնականոն աշխատանքը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

«Այսօր արդեն մասամբ հնարավոր է եղել աշխատանքների վերականգնումը, իսկ վաղն արդեն վարչապետի աշխատակազմը վերսկսելու է աշխատանքն ամբողջ ծավալով։ Հայտնում եմ, որ անկարգության պատասխանատուների մի մասն արդեն նույնականացվել է և ձերբակալվել։ Ընթանում են աշխատանքներ մյուսների հայտնաբերման ուղղությամբ։ Բոլոր պատասխանատուները ենթարկվելու են օրենքով սահմանված պատասխանատվության»,- նշել է Աղաջանյանը։

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ պատերազմը նոյեմբերի 10-ի ժամը 01.00-ից դադարեցնելու մասինհայտարարությանստորագրումից հետո գիշերը ժամը 03:00-ի սահմաններում ՀՀ կառավարության և խորհրդարանի շենքի առջև մարդիկ էին հավաքվել։Նրանք մտել էին գործադիր և օրենսդիր իշխանությունների շենքերի ներս և ջարդուփշուր արել գույքը: Վարչապետի կեցավայրից էլ գողացել էին համակարգիչ, ժամացույց, օծանելիք, վարորդական իրավունք և այլ իրեր։

Լիլիթ Դեմուրյան

Հայերեն

Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է

Մշակույթը՝ կամուրջ երկու երկրների միջև. Հայաստանում Ղազախստանին նվիրված օրերը նշանավորվեցին գեղեցիկ գալա համերգով

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձել է աշխարհի գավաթի 5-րդ փուլի ոսկե մեդալակիր

Ծանրորդ Էմմա Պողոսյանը 5-րդն է ԵԱ-ում

Պուտինը Զատկի տոների հետ կապված ժամանակավոր հրադադար է հայտարարել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց

Վրաստանում ու Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժերն ունեցել են նույն մագնիտուդն ու օջախի խորությունը

Իրանը կշարունակի բանակցություններն ԱՄՆ-ի հետ այնքան ժամանակ, քանի դեռ դրանք կառուցողական է համարում. Էսմայիլ Բաղայի

ՌԴ նախագահն ու Օմանի սուլթանը Մոսկվայում բանակցություններ կվարեն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սուրբ Հարության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել