Սպորտ

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձել է աշխարհի գավաթի 5-րդ փուլի ոսկե մեդալակիր

1 րոպեի ընթերցում

File name: HM2_7742.JPG
File name: HM2_7742.JPG

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները կրկին ոսկե մեդալներ են նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլի հենացատկի վարժության եզրափակիչում Հայաստանի հավաքականի առաջատար, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիի Արթուր Դավթյանը կրկին լավագույնն է: Դավթյանը հավաքեց 14,499 միավոր ու նվաճեց ոսկին:

Ավելի վաղ աշխարհի գավաթի խաղարկության այս փուլում ոսկե մեդալակիր էր դարձել Համլետ Մանուկյանը: Վահագն Դավթյանը նվաճել էր արծաթե, իսկ Արթուր Ավետիսյանը` բրոնզե մեդալ:

 

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում