Սպորտ

Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է

1 րոպեի ընթերցում

Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Դավիթ Հովհաննիսյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող Եվրոպայի առաջնության 96 կգ քաշային կարգի պոկում վարժությունում Դավիթ Հովհաննիսյանը երեք հաջող մոտեցում ունեցավ` 165 կգ, 170 կգ և 173 կգ: Այս վարժությունում Հովհաննիսյանը երրորդն էր: Հրում վարժությունում ևս հայ ծանրորդը երրորդն էր՝ 203 կգ արդյունքով: Երկամարտի 376 կգ արդյունքով Հովհաննիսյանը դարձավ ԵԱ-ի բրոնզե մեդալակիր:

Այս քաշում Եվրոպայի առաջնության չեմպիոն դարձավ բուլղարացի Կարլոս Նասարը, ով պոկում վարժությունում աշխարհի ռեկորդ սահմանեց, ինչպես նաև ռեկորդ սահմանեց երկամարտի հաշվարկով:

Մինչ այս Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամներ Ալեքսանդրա Գրիգորյանը ու Աննա Ամրոյանը դարձել էին Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: Տղամարդկանց պայքարում արծաթե մեդալ էին նվաճել Գոռ Սահակյանը, Ռաֆիկ Հարությունյանը, իսկ Գառնիկ Չոլակյանը` բրոնզե մեդալ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում