Մշակույթ

Մշակույթը՝ կամուրջ երկու երկրների միջև. Հայաստանում Ղազախստանին նվիրված օրերը նշանավորվեցին գեղեցիկ գալա համերգով

5 րոպեի ընթերցում

Մշակույթը՝ կամուրջ երկու երկրների միջև. Հայաստանում Ղազախստանին նվիրված օրերը նշանավորվեցին գեղեցիկ գալա համերգով

Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրերի շրջանակում ապրիլի 19-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում երկու երկրների վաստակավոր ևառաջատար կոլեկտիվների, մենակատարներիմասնակցությամբ համերգային երեկո տեղիունեցավ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ելույթ ունեցան Ղազախստանի ժողովրդական արտիստուհի Ռոզա Ռիլբաևան, Il Canto վոկալ քառյակը, HASSAK էթնո-ազգագրական համույթը, «Բիրլիկ» պարախումբը, Դոմրահարների համույթը և այլ մենակատարներ, Հայաստանի պարի պետական անսամբլի աղջիկների խումբը, Հայաստանի հանրային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը։ 

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի համոզմամբ՝ մշակույթը ժողովուրդների միջև կամուրջ է՝ պատմության, արժեքների և ավանդույթների փոխանակման հզոր միջոց։ 

«Նախորդ տարվա հոկտեմբերին տեղի ունեցանՀայաստանի մշակույթի օրերը Ղազախստանում, իսկայսօր Հայաստանում են անցկացվումՂազախստանի մշակույթի օրեր, ինչը շատ կարևոր էմեր երկու ժողովուրդների համար միմյանց ավելիլավ ճանաչելու տեսանկյունից։ Առավոտյան ներկաէինք ղազախ նշանավոր գրող Աբայ Կունանբաևիանվան պուրակի բացմանը։ Պուրակը հանրայինտարածք է, որտեղ ամեն օր մարդիկ անցկացնում ենիրենց ժամանցը, հատկապես, որ այն  դպրոցի, մանկապարտեզի հարևանությամբ է։ Վստահ եմ՝ բազմաթիվ երեխաներ են զբոսնելու ու խաղալուայնտեղ։ Իմանալ, որ պուրակը կրում է գրողիանունը, մտածել այդ մասին, ճանաչել նրան. սա շատկարևոր կապ է, որն օգնում է մեր երկու երկրներինավելի սերտացնել համագործակցությունը։Մշակութային կապերն էլ բերում են հետագաքաղաքական, տնտեսական զորեղացման»,-լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը:

Նա շեշտեց՝ բազմաթիվ ծրագրեր են քննարկելՂազախստանի մշակույթի և տեղեկատվությաննախարար Աիդա Բալաևայի հետ գրքերիթարգմանության, ֆիլմարտադրության, թանգարանային գործունեության և այլ ոլորտներիշուրջ։ Համագործակցության շրջանակում Հայաստանի ազգային պատկերասրահում այստարի կցուցադրվի Վարդգես Սուրենյանցիկտավներից մեկը, որը պահվում է Ղազախստանիթանգարաններից մեկում և երբեք չի ներկայացվել հայ արվեստասերներին:

«Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրերըբացառիկ հնարավորություն են հայ հանդիսատեսիհամար՝ բացահայտելու Ղազախստանի արվեստը, երաժշտությունը, կինոն ու պարարվեստը։ Վստահեմ՝ այս միջոցառումները կստեղծեն ջերմ մթնոլորտ, և բոլորս միասին կզգանք մեր ժողովուրդներիբարեկամության և փոխըմբռնման ոգին»,-ընդգծեց Ժաննա Անդրեասյանն ու հավելեց՝ համագործակցությունը կշարունակի զարգանալ նորձևաչափերով՝ նպաստելով երկու երկրներիբարեկեցությանը։

Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևան էլ խոստովանեց՝ Հայաստանում իրենց զգում են ինչպես տանը։ «Այսմիջոցառումը կյանքի է կոչվել շնորհիվ երկկողմանիակտիվ հետաքրքրվածության և համատեղաշխատանքի՝ ուղղված մշակութայինհամագործակցության խորացմանը։ Երեկվանիցցուցադրվել ենք ղազախական ֆիլմեր, տեղի ենունեցել պաշտոնական հանդիպումներ և այսօրգալա համերգն է, որը հրաշալի հնարավորություն էհայ ժողովրդին ծանոթացնել ղազախ ժողովրդիմշակույթին։ Հատկապես խորհրդանշական է, որՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրերնանցկացվում են Սուրբ Հարության տոնի նախօրեին՝որպես փոխադարձ հարգանքի, սիրո և ընկերությանխորհուրդ։ Ես վստահ եմ՝ մենք համագործակցելուենք տարբեր ոլորտներում։ Արդեն իսկ որոշել ենքստորագրել համատեղ փաստաթուղթ, որը կընդգրկիմշակույթի բոլոր ուղղությունները։ Այսօրվա համերգըմեծ ճանապարհի սկիզբն է միայն։Համագործակցությունը հնարավորություն կտախորացնելու նաև մարդկային հարաբերությունները, ինչը համատեղ աշխատանքն առավելարդյունավետ կդարձնի»,-ասաց նախարարն ու տեղեկացրեց՝ առաջիկայում ղազախ գրողները ևսկմասնակցեն Երևանի գրքի միջազգայինփառատոնին։

Գալա համերգին Խաչատրյանի անվան դահլիճը լեփ-լեցուն էր: Բոլորը խանդավառությամբ և հետաքրքրությամբ էին հետևում արտիստների ելույթներին: Հնչեցին և՛ դասական, և՛ ժամանակակից գործեր:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում