Հայաստան

Երևան-Մեղրի ավտոճանապարհին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց

1 րոպեի ընթերցում

Երևան-Մեղրի ավտոճանապարհին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց

Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 19-ին, ժամը 13:53-ին ահազանգ է ստացել, որ Արարատ քաղաքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով կան տուժածներ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: 

«Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 50-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել դաշտամիջյան հատվածում։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի մեկ ուղևոր հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան և հոսանքազրկել»,-նշված է Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում