Հասարակական

Արամ Ա-ն հայ ժողովրդին կոչ է անում հեռու մնալ ներքին միասնականությունը ջլատող արտահայտություններից ու քայլերից

1 րոպեի ընթերցում

Արամ Ա-ն հայ ժողովրդին կոչ է անում հեռու մնալ ներքին միասնականությունը ջլատող արտահայտություններից ու քայլերից

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն ԿիլիկիոԱրամ Ակաթողիկոսը հայ ժողովրդին կոչ է անում հեռու մնալ ներքին միասնականությունը ջլատող արտահայտություններից ու քայլերից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Արամ Ա-ն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Պարտադրված համաձայնությունները, որքան էլ անխուսափելի լինեն, մեր ժողովրդի զավակների մերժումը բնական է ու արդար։ Սակայն, այս ճակատագրական օրերին մենք պետք է լինենք միակամ ու խոհեմ՝ հեռու մնալով մեր ներքին միասնականությունը ջլատող արտահայտություններից ու քայլերից։ Աշխարհը պետք է իմանա, թե բոլոր պայմաններում Արցախը մե՛րն է ու մե՛րը պիտի մնա այսօ՛ր ու հավիտյան»,- գրել է Արամ Ա-ն:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասինհայտարարությունեն ստորագրել: Այդ հայտարարությունում, ի թիվս, այլ կետերի, նշվում է՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում