Հասարակական

Արարատ Միրզոյանի դեմ հարձակման գործով արդեն կա երկու ձերբակալված անձ

1 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանի դեմ հարձակման գործով արդեն կա երկու ձերբակալված անձ

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի դեմ հարձակման գործով արդեն կա երկու ձերբակալված անձ։ Այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում ուղիղ հեռարձակմամբ:

«Հանցագործության մեջ ներգրավված ոչ բոլոր անձինք են ձերբակալված, բայց կարող ենք արձանագրել, որ հանցագործների ձերբակալումները սկսված են.,-ասաց վարչապետը:

Նոյեմբերի 10-ի գիշերը Ազգային ժողովի մոտ հավաքված մի խումբ անձինք ծեծի են ենթարկել խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանին։ Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես են շրջափակում Միրզոյանի մեքենան, որից հետո նրան հանում մեքենայից և ծեծի ենթարկում։ Միրզոյանը վիրահատվել է, կյանքին վտանգ չի սպառնում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում