Հասարակական

Զոլաքար համայնքն օժանդակում է առաջնագծին

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Առաջնագծին օժանդակելու հայրենանվեր գործում իրենց ներդրումն են ունեցել Զոլաքար համայնքի բնակիչները եւ արտերկրում բնակվող զոլաքարցիները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Զոլաքարի համայնքապետարանից, ՌԴ- ում բնակվող զոլաքարցի Արտաշես Կեսոյանը, նրա եղբայրը՝ Զոլաքար համայնքում բնակվող Նարեկ Կեսոյանը իրենց ընտանիքների կողմից հատկացրել են 77 հազար դոլար, որից 11 միլիոն դրամը փոխանցվել է Հայաստան համահայկական հիմնադրամին, իսկ մնացած գումարը ծախսվել է առաջնագծին տեխնիկա և առաջնահերթ այլ պարագաներ ձեռք բերելու համար:

Արտերկրում բնակվող 15 զոլաքարցիների կողմից տրամադրվել է 2 միլիոն 800 հազար ռուբլի, որից 50 հազար ռուբլին հատկացվել է թշնամու դեմ մղած մարտերում զոհված զոլաքարցի Մեխակ Սադոյանի ընտանիքին, իսկ մնացած գումարը փոխանցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին կամ ծախսվել առաջնագծի կարիքների համար:

Զոլաքարի համայնքապետարանի աշխատակազմի կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամին է փոխանցվել մոտ 1 միլիոն դրամ, համայնքապետարանի կողմից առաջնագիծ են ուղարկվել 1,5 միլիոն դրամի սնունդ, դեղորայք, պարագաներ:

Զոլաքար համայնքի կողմից առաջնագծին ցուցաբերվող աջակցությունը կրում է շարունակական բնույթ:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ձորակից և, մոտ 1,7 կմ տեղափոխելով, մոտեցրել շտապօգնությանը

ԲՏԱ նախարար Հայրապետյանն այցելել է Yandex Armenia

Ճանապարհային երթևեկության անվտանգության թեմայով խորհրդարանական լսումներ կանցկացվեն

Ստամբուլի փոխքաղաքապետ է ընտրվել ընդդիմադիր Նուրի Ասլանը

ՊԵԿ-ը Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների թափուր պաշտոնների զբաղեցնելու մրցույթ է կազմակերպում

Հայաստանի ԱԺ պատգամավորները Ստրասբուրգում կմասնակցեն ԵԽԽՎ տարեկան նստաշրջանի աշխատանքներին

Աշխատանքային մթնոլորտում լուծվող հարց է. նախարարը՝ Լարսում արտահանողների համար առաջացած խնդիրների մասին

Պետք է դուրս գալ ցուցամոլության տրամաբանությունից. նախարարը՝ «Վերջին զանգ»–ի սցենարներ գնելու մասին

Գեղանկարիչ Սուրեն Սաֆարյանն իր տարեդարձը տոնեց «Բնության փոխակերպում» վառ ցուցահանդեսով

Որևէ բան չի զիջվել. Փաշինյանը խոսեց խաղաղության համաձայնագրի նախագծի մասին