Հայտարարություններ

ՊԵԿ-ը Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների թափուր պաշտոնների զբաղեցնելու մրցույթ է կազմակերպում

1 րոպեի ընթերցում

ՊԵԿ-ը Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների թափուր պաշտոնների զբաղեցնելու մրցույթ է կազմակերպում

Պետական եկամուտների կոմիտեն կազմակերպում է մրցույթ՝ համալրելու Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող աշխատակիցների թափուր պաշտոնները։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊԵԿ-ից, այդ նպատակով նախատեսում է անցկացնել ծառայողների պատրաստման դասընթացներ, որոնք կկազմակերպվեն ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնում։

Ըստ աղբյուրի՝ տեղեկատվությունն առավել հասցեական ներկայացնելու նպատակով օրերս վարչության մասնագետներն այցելել են Երևանի պետական համալսարան և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան՝ տեղում ուսանողների հետ քննարկելու դասընթացների մանրամասներն ու վարչության գործառույթները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում