Որևէ բան չի զիջվել. Փաշինյանը խոսեց խաղաղության համաձայնագրի նախագծի մասին
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծով Հայաստանը որևէ բան չի զիջել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ–կառավարություն հարցուպատասխանին:
Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հարցին, թե խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստում կա՞ թեկուզ մեկ տոկոս վտանգ Հայաստանի Հանրապետությանը, որևէ բան զիջվո՞ւմ է՝ Փաշինյանը պատասխանեց՝ նայած, թե որն է չափանիշը:
«Եթե հարցը դիտարկում ենք պատմական Հայաստանի տեսակետից, կարող ենք ասել, որ դա զիջում է, կապիտուլյացիա է, ցանկացած անուն կարող ենք ասել: Բայց, եթե խոսքը վերաբերվում է ՀՀ ինքնիշխան տարածքին, այսինքն՝ Հայաստանի Հանրապետությանը, որևէ բան չի զիջվել: Ընդ որում, ոչ թե խաղաղության համաձայնագրի տեսակետից, այլև ընդհանրապես»,– ասաց վարչապետը: