Տարածաշրջանային

Ալի Խամենեին զգուշացրել է հուժկու պատասխան տալ ԼՂ տարածքում առկա ահաբեկիչներից վտանգ զգալու դեպքում

1 րոպեի ընթերցում

Ալի Խամենեին զգուշացրել է հուժկու պատասխան տալ ԼՂ տարածքում առկա ահաբեկիչներից վտանգ զգալու դեպքում

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի տվյալներով Լեռնային Ղարաբաղի համակարտությունում ներգրավվել են տարբեր երկրներից ահաբեկիչներ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Խամենեիի խոսքերը մեջբերել է իրանական «Azariha» տելեգրամ ալիքը:

«Չնայած ոմանք ահաբեկիչների ներկայությունը հերքում են, սակայն վստահելի տվյալներ կան, որ տարբեր շրջաններից ահաբեկիչներ են ներգրավվել: Եթե նրանք մեր սահմաններին մոտենան և վտանգ զգանք, հուժկու պատասխան կտանք»,- ընդգծել է Խամենեին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում