Թուրքիան ահաբեկիչներին ռազմաճակատ է տեղափոխում քաղաքացիական օդանավակայանների, օդանավերի միջոցով, առանց փաստաթղթի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան Սիրիայից ահաբեկչական խմբավորումների ռազմաճակատ տեղափոխումն իրականացնում է քաղաքացիական օդանավակայանների և քաղաքացիական օդանավերի միջոցով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի Քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը՝ մանրամասներ ներկայացնելով ձերբակալված վարձկան ահաբեկիչ, ազգությամբ արաբ, Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերի հարցաքննությունից:

Վարդանյանը նախ շեշտեց, որ Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերը, որը համապատասխան գումարի դիմաց ադրբեջանական կողմից ներգրավված է եղել ռազմական գործողություններում, և նրա հետ տեղափոխվածների խումբը Սիրիայի Արաբական Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության սահմանը հատել են առանց որևէ փաստաթղթի: «Թուրքիայի ԶՈՒ-ի, սահմանապահ զորքերի կամ ոստիկանության կողմից նրանց մուտքը որևէ կերպ չի խոչընդոտվել, ավելին՝ Թուրքիայի Հանրապետության ԶՈՒ-ն և ոստիկանությունն աջակցել են նրանց մուտքին՝ Սիրիայից Թուրքիա»,-ասաց Վարդանյանը:

Այդ անձինք սահմանը հատելիս իրենց մոտ որևէ փաստաթուղթ չեն ունեցել: «Նրանք տեղափոխվել են Թուրքիայի քաղաքացիական օդանավակայան, այն զինվորական օդանավակայան չի հանդիսացել և Թուրքիայի դրոշը կրող քաղաքացիական օդանավով տեղափոխվել են Թուրքիայի մեկ այլ քաղաքացիական օդանավակայան, որտեղից էլ Ադրբեջանի դրոշը կրող՝ կրկին քաղաքացիական օդանավով տեղափոխվել են Ադրբեջան: Եվ օդանավակայանները, և օդանավերը բոլորը եղել են քաղաքացիական: Այսպիսով, քաղաքացիական օդանավակայանների և օդանավերի միջոցով է իրականացվում վարձկանների տեղափոխությունը»,-ասաց Քրեագիտական վարչության պետը:

Այդ վարձկաններին նախապես տրվել են քաղաքացիական սպորտային համազգեստներ, իրենց մոտ չեն ունեցել անձը հաստատող որևէ փաստաթուղթ, բջջային հեռախոս կամ այլ իր: Ամբողջն իրականացվել է Թուրքիայի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության, ԶՈՒ-ի, ոստիկանության հովանավորությամբ և աջակցությամբ: «Այդ ահաբեկչական խմբավորումների և ֆինանսավորումը, և զինումը իրականացվում է Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից: Թուրքիան ամբողջությամբ աջակցում և հովանավորում է այս պատերազմը, որն Ադրբեջանը սանձազերծել է Արցախի դեմ»,-նշեց Վարդանյանը:

Թուրքիայի զինվորականներն են ղեկավարում ամբողջ հրետանին, ԱԹՍ-ները և ռազմական օպերացիաները: Այսպիսով, ամբողջը կառավարվում է թուրք բարձրաստիճան զինվորականների և այլ զինծառայողների կողմից:

Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հրապարակել էր ձերբակալված ազգությամբ արաբ Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերի հարցաքննությունից մեկ հատված, որում սիրիացին պատմում է, թե Սիրիայում որտեղ է բնակվել, ինչպես են այնտեղ սկսվել հավաքագրումները:

Աննա Գրիգորյան

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-«Սպարտա Պրահա» խաղի տոմսերի վաճառքը մեկնարկել է

Նեպալում ազգային սուգ է հայտարարված՝ ի հիշատակ աղետաբեր հեղեղի զոհերի

Մայամիի օդանավակայանում Amazon-ի բեռնատար ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել. կան զոհեր և վիրավորներ

Ինդոնեզիայում յոթ օդանավակայան է փակվել հրաբխային մոխրի տարածման պատճառով

Հյուսիսային Կորեայի առաջնորդը ներկայացրել է «Կանգ Կոն» նոր կործանիչը

ԱՄՆ նախագահի բանագնացները դրական են գնահատել ուկրաինական պատերազմի հարցով մոսկովյան բանակցությունները

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է