Միջազգային

Ֆրանսիայի կառավարությունը նոր հարձակումների հավանականությունը կանխարգելելու միջոցներ է ձեռնարկում

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի կառավարությունը նոր հարձակումների հավանականությունը կանխարգելելու միջոցներ է ձեռնարկում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի կառավարությունն ազգային անվտանգության ահազանգման համակարգը («Վիժիպիրատ» հակաահաբեկչական ծրագիրը) բերել է «արտակարգ հարձակման» ռեժիմի ամբողջ երկրում: Այս մասին «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է վարչապետ Ժան Կաստեկսը: «Նախագահ Մակրոնը վաղն առավոտյան Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստ է հրավիրել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրել է նա:

«Արտակարգ հարձակման» ռեժիմը համապատասխանում է ճգնաժամային իրավիճակին, երբ պետական ծառայությունները կարծում են, որ կարճաժամկետ հեռանկարում բարձր է նոր հարձակումների հավանականությունը:

Հոկտեմբերի 29-ին Նիցցա քաղաքում անհայտ անձը հարձակվել էր Նոտր Դամ բազիլիկ եկեղեցու վրա, սպանել երեք հոգու, որոնցից մեկին՝ գլխատել: Կան վիրավորներ: Հանցագործություն կատարած անձը ևս վիրավոր է, ոստիկաններին հաջողվել է ձերբակալել նրան: Նիցցայի քաղաքապետը կատարվածը որակել է որպես ահաբեկչություն: «Նիցցան ու մեր երկիրն ընդհանրապես շատ մեծ գին են վճարում վերջին տարիներին: Ես միասնության կոչ եմ անում Նիցցայի բոլոր բնակիչներին», - գրել է Քրիստիան Էստրոզին «Թվիթերում»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում