Միջազգային

Իսպանիայի ԱԳՆ-ն կանչել է Իտալիայի դեսպանին՝ Շենգենյան համաձայնագիրը դադարեցնելու գաղափարի պատճառով

2 րոպեի ընթերցում

Իսպանիայի ԱԳՆ-ն կանչել է Իտալիայի դեսպանին՝ Շենգենյան համաձայնագիրը դադարեցնելու գաղափարի պատճառով

Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը հայտարարել է, որ կանչել է Իտալիայի դեսպանին՝ Իսպանիայի Սեուտա ինքնավար քաղաքում միգրանտների հոսքի պատճառով Մադրիդի հետ Շենգենյան համաձայնագրի գործողությունը դադարեցնելու մտադրության մասին՝ իր իտալացի պաշտոնակից Անտոնիո Տայանիի հայտարարությունից հետո։

Ավելի վաղ Տայանին հավանություն  է տվել Իսպանիայի հետ Շենգենյան համաձայնագիրը դադարեցնելու գաղափարին այն պատճառով, որ Սեուտայում միգրացիոն ճգնաժամը կարող է  սպառնալիք ներկայացնել ամբողջ Եվրոպայի ազգային անվտանգության համար։

«Այդ հաղորդագրությունը վայել չէ գործընկեր և բարեկամ երկրի արտաքին գործերի նախարարին, որից մենք եվրոպական համերաշխություն ենք ակնկալում (...)։ Ես կանչել եմ Իտալիայի դեսպանին», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է Ալբարեսն X-ում։

Ինչպես նախկինում հայտնել են Իսպանիայի զանգվածային լրատվամիջոցները, վերջին շաբաթվա ընթացքում ավելի քան 1,5 հազար միգրանտներն են Մարոկկոյից լողալով հասել Սեուտա, մյուսներն այդ հեռավորությունը հաղթահարել են ոտքով։ Ըստ այլ տվյալների՝ մոտ 20 հազար մարդ կարող է մուտք գործած լինել ինքնավար քաղաք։

Ինչպես հաղորդել է El País թերթը, առնվազն 18 մարդ է զոհվել փորձելով լողալով հասնել մինչև Իսպանիայի Սեուտա ինքնավար քաղաք, որը գտնվում է Աֆրիկայի հյուսիսային ափին։

Հուլիսի 31-ին պետք է Սեուտա այցելելի Իսպանիայի կառավարության նախագահ Պեդրո Սանչեսը ներքին գործերի նախարար Ֆեռնանդո Գրանդե Մառլասկայի հետ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում