ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանական զինուժը շարունակում է թիրախավորել Արցախի խաղաղ բնակավայրերը: Վերջին նյութական վնասների մասին լուսանկարներն արդեն համացանցում են:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտարարել է, որ Մարտակերտ քաղաքի վրա թշնամին կիրառել է ռազմական ավիացիա։ Կան ավերածություններ։ Քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան։