Հասարակական

Սոցիալական հարթակների որոշ հայտարարություններում նկատվում է ադրբեջանական հետք. ՀՀ ԱԱԾ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ինչպես «upwork.com», «toptal.com», «freelancer.com», այնպես էլ տարաբնույթ մասնավոր ծառայություններ առաջարկող կամ պահանջող այլ համանման հարթակներում տեղադրվում են հայտարարություններ՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության առանձին տարածքներում, իբր զբոսաշրջության նպատակով, նկարահանումներ իրականացնելուն և այդ տեսանյութերը որոշակի հասցեներով առաքելուն ուղղված վճարովի աշխատանքների վերաբերյալ: Ավելին, նշված հարթակներում հայտարարություններ են տեղադրվում նաև ՀՀ բջջային հեռախոսահամարների քարտեր և սոցիալական ցանցերի (հիմնականում՝ www.facebook.com) էջեր գնելու վերաբերյալ:

«Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ նշված հայտարարություններում բացահայտ նկատելի են ադրբեջանական հետքի մասին վկայող նախանշաններ: Հատկանշական է, որ վերոնշյալ և նմանատիպ այլ հարթակներում պատվեր կատարողները, աշխատելով նույն նախագծի շուրջ, չեն ճանաչում միմյանց և յուրաքանչյուրը տեղեկացված չէ մյուսի կողմից կատարվող աշխատանքից: Նշված հանգամանքը պատվիրատուին թույլ է տալիս ստացված նյութերը համադրել իր ցանկությամբ ու համացանցում կիրառել Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում ապատեղեկատվություն տարածելու, խուճապային տրամադրություններ ձևավորելու՝ մեկ միասնական նպատակով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասված է Ազգային անվտանգության ծառայության հաղորդագրության մեջ:

Նկատի ունենալով վերը նշված հանգամանքը՝ ԱԱԾ-ն կոչ է անում զերծ մնալ անհայտ ծագումով օգտատերերի ու պատվիրատուների համար, համապատասխան վարձավճարի դիմաց, նմանօրինակ տեսաձայնագրություններ իրականացնելու, բջջային հեռախոսահամարներ վաճառելու առաջարկներին արձագանքելուց, քանի որ դրանք կարող են ուղղորդված լինել Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից և օգտագործվել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգությանը վնասող գործողությունների համար:

Հայերեն

Պատրաստ ենք մեր խնդիրները ներսում լուծել և որպես բավական մարտունակ թիմ ներկայանալ ԱԱ-ի ընտրական փուլին. Մելիքբեկյան

Ջոն վան’տ Սխիպը մեկնաբանել է Վրաստանից կրած պարտությունը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձել է աշխարհի գավաթի երրորդ փուլի հաղթող

Առանց մեկնաբանության. Վրաստան-Հայաստան` 6:1

Աշոցքում տեղ-տեղ մերկասառույց է, Սյունիքի բարձրադիր գոտիներում՝ մառախուղ, Լարսը բաց է միայն մարդատար տրանսպորտային միջոցների համար

Տավուշի մարզի Իջևան համայնքի Բերքաբեր բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Գազայի հատվածում իսրայելական զինուժի հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 50 հազարը

Ստամբուլի քաղաքապետի ձերբակալումն ուղեկցվել է ցույցերով ու բախումներով

Հրանտ-Լեոն Ռանոսը հավաքականից հեռացվելուց հետո հանդես է եկել հայտարարությամբ

Իսրայելը հայտարարել է, որ կշարունակի ՀԱՄԱՍ-ի վրա ռազմական ճնշումը՝  պատանդներին  վերադարձնելու համար